Մարիո Բալոտելին վերջերս իտալական հեռուստաշոուներից մեկի ժամանակ քննարկել իր հարաբերությունները Պատրիկ Վիեյրայի հետ, ով վերջերս գլխավորել էր «Ջենոան»:
Մարիո Բալոտելին պարզաբանել է, որ Վիեյրայի հետ ենթադրյալ որևէ խնդիր անձնական չէ, այլ կապված է ֆուտբոլային փիլիսոփայության տարբերությունների հետ.
«Ճիշտ չէ, որ ես նրա հետ համաձայն չեմ եղել Նիցայում։ Ես պարզապես ուզում էի գնալ Մարսել։ Մենք որոշ տարաձայնություններ ունեինք ֆուտբոլային որոշ գաղափարների շուրջ, բայց անձնական մակարդակում միշտ լավ հարաբերություններ ունեինք: Նա միշտ հանգիստ էր, բայց երբեմն կարող էր մի փոքր նյարդայնացնել»,- ասել է Բալոտելին:
Պատրիկ Վիեյրան դարձավ իտալական «Ջենոայի» նոր մարզիչը Ալբերտո Ջիլարդինոյի պաշտոնանկությունից հետո։