«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, թե ով կարող է փոխարինել թիմի հարձակվող Լամին Յամալին Լա լիգայի 14-րդ տուրի «Սելտայի» հետ առաջիկա խաղում։
Ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտնել էր , որ 17-ամյա խաղացողը բաց կթողնի խաղը վնասվածքի պատճառով։
«Ո՞վ կփոխարինի Լամինին մեկնարկային կազմում: Դա կարող է լինել Ռաֆինյան, Պաուն, Դանին, Ֆերմինը։ Մենք շատ տարբերակներ ունենք»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, «Բարսելոնան» կհյուրընկալվի «Սելտային», խաղը կմեկնարկի 00։00-ին։