«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է զանգահարել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ համոզելու նրան միանալ ստամբուլյան ակումբին։ հայտնում է Fotomac-ը։
Պորտուգալացի մասնագետը նաև անձամբ խնդրել է «Ֆեներբախչեի» ղեկավարությանը կենտրոնանալ հայրենակցին համոզելու վրա։ Թուրքական ակումբի մարզական տնօրեն Մարիո Բրանկոն բանակցություններ է սկսել «Ալ-Նասրի» հետ։
Նշենք, որ Ռոնալդուն Մոուրինյուի գլխավորությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա գոլահարը սաուդյան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։