Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերի մասին։
«Ֆինանսական կառավարման նոր մեխանիզմով և նոր մարզադաշտով «Բարսելոնան» կարող է ցանկացած խաղացողի հետ պայմանագիր կնքել: Այլ հարց է, թե արդյոք ակումբին իսկապես պետք է այդ խաղացողը»,- Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «քաղաքայինների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ 15 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։