«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Տոտենհեմի» առաջատար Հարրի Քեյնին այս ամառ ձեռք բերելու լուրջ փորձեր չի անի։ Այս մասին հաղորդում է Manchester Evening Standart-ը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ ներկայիս ակումբից, բայց ոչ բոլորը կարող են վճարել նրա տրանսֆերային արժեքը։ Պատրաստ չէ նաև ՄՅՈՒ-ն, որն ավելի վաղ ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն էր։
Քեյնի հետ պայմանագիր ստորագրելու փոխարեն Մանչեսթերում դիտարկում են Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջեյդոն Սանչոյին ու «Ասթոն Վիլլայի» ավագ Ջեք Գրիլլիշին ձեռք բերելը։
Այս մրցաշրջանում 26-ամյա Քեյնը «Տոտենհեմի» կազում մասնակցել է 25 խաղի՝ դառնալով 17 գոլի ու երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։