«Մանչեսթեր Յունայթեդի» և կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ճանապարհները հաջորդ ամառ կբաժանվեն:
Կողմերի միջև պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններ նախատեսված չեն, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Transfermarkt ինտերնետ պորտալը 32-ամյա փլեյմեյքերի շուկայական արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: Նա «կարմիր սատանաների» կազմում խաղում է 2022 թվականի ամառվանից։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել Էրիկսենի նկատմամբ Յուվենտուսի հետաքրքրության մասին։