«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան կդառնա իտալական «Ջենոա» ակումբի գլխավոր մարզիչը։ Այս տեղեկության մասին կիսվում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացին այդ պաշտոնում կփոխարինի իտալացի Ալբերտո Ջիլարդինոյին։ «Համաձայնություն է ձեռք բերվել, և Վիեյրան այս շաբաթ կսկսի աշխատել «Ջենովայում», — գրում է Ֆաբրիցիոն:
48-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է «Ստրասբուրգը», նա նախկինում գլխավորել է «Նիցան», «Քրիսթալ Փելասը», «Նյու Յորք Սիթին» և «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմը:
«Ջենոան» 10 միավորով Ա Սերիայի 17-րդ տեղում է։