GiveMeSport-ի մասնագետները կազմել են պատմության լավագույն հավաքականների վարկանիշը։ Այս վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ տիտղոսների քանակ, ազդեցություն ֆուտբոլի վրա, ընդհանուր որակ և երկարակեցություն։
Իսպանիայի՝ 2008-2012 թվականների հավաքականը գրավել է առաջին տեղը։ Այս ընթացքում «կարմիր ֆուրիան» հաղթել է բոլոր երեք խոշոր մրցաշարերում՝ երկու Եվրոպայի և մեկ Աշխարհի առաջնություններում։
Երկրորդ տեղում է Բրազիլիայի 1994-2002 թթ. հավաքականը։ Այս ընթացքում թիմը երկու անգամ հաղթել է Աշխարհի գավաթը (1994, 2002)։
Լավագույն եռյակը եզրափակել է Հունգարիայի 1950-1956թթ. հավաքականը։ Այս ընթացքում թիմը նվաճեց օլիմպիական ոսկին (1952) և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ (1954):
Չորրորդ հորիզոնականում կրկին Բրազիլիան է, բայց այս անգամ 1958-1962 թվականների հավաքականը: Այդ տարիներին բրազիլացիների կազմում փայլում էր Պելեն։
Լավագույն հնգյակը եզրափակել է Գերմանիայի՝ 1972-1976 թթ. հավաքականը։ Վեցերորդը Նիդեռլանդների հավաքականն է (1970-1978), 7-րդը՝ կրկին Բրազիլիան (1970), ութերորդը՝ Ֆրանսիան (1998-2001): Աշխարհի գործող չեմպիոն, ժամանակակից Արգենտինան (2021-…) Լիոնել Մեսսիի հետ 9-րդ տեղում է։