Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ազդեցությունը ակումբում սկսում է նվազել, ինչի ֆոնին «ներքնակագործների» ղեկավարությունը մի քանի նոր տարբերակները է դիտարկում արգենտինացուն փոխարինելու համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլային տնօրեն Կառլոս Բուկերոն Չոլոյին փոխարինելու համար առաջարկել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգի և Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի տարբերակները։
Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը գլխավորում է «Ատլետիկոն» 2011 թվականից։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել Եվրոպա լիգան ու Իսպանիայի գավաթը։