«Չելսիի» հարձակվող Սամանտա Քերը և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Քրիստի Մյուիսը հայտարարել են, որ ծնողներ են դառնալու 2025 թվականին։ Լուրը զույգը հայտնել է Քերի Instagram-ի էջում․ երեխային ծննդաբերելու է Մյուիսը։
Աղջիկները սկսել են հանդիպել 2020 թվականին, իսկ նրանց հարաբերությունները հայտնի են դարձել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ 2023 թվականի նոյեմբերին նրանք People ամսագրին հայտարարեցին, որ նշանադրվել են։
Ավստրալուհի Քերը «Չելսիի» կանանց թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա 5 անգամ հաղթել է Անգլիայի կանանց առաջնությունը։ Ավստրալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 128 հանդիպում և դարձել 69 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի հայրենիքում 2023 թվականին բացվել է ֆուտբոլային կենտրոն, որն անվանվել է նրա անունով։
Քրիստի Մյուիսը ներկայացնում է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում անցկացրել է 53 հանդիպում։ Նա «Վեսթ Հեմ» է տեղափոխվել 2023 թվականի վերջին։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։