«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն կիսվել է իր կանխատեսմամբ՝ Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի ապագա հաղթողի վերաբերյալ։
«Ես սովորաբար մեծ ֆուտբոլի երկրպագու չեմ, բայց դժվար է ուշադրություն չդարձնել, երբ խաղում է «Բարսելոնան»։ «Բարսան» հիանալի թիմ ունի. Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մենք կրկին չեմպիոն կդառնանք։ Ռաֆինյան լավագույններից մեկն է աշխարհում։ Բրազիլացիները հպարտանում են նրանով»,- Ռոմարիոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ «Բարսելոնան» այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով «Ռեալին», սակայն «սերուցքայինները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել:
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև