Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Sport-ին հղումով, Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն ցանկանում է ստանձնել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
Այդ պաշտոնը թափուր կմնա 1․5 տարի հետո՝ Էդնալդո Ռոդրիգեսի հեռանալուց հետո, սակայն ընտրությունները կանցկացվեն մեկ տարի շուտ՝ առաջիկա գարուն։
Ավելին, Ռոնալդոն արդեն իսկ ծրագիր ունի ընտրություններում հաղթելու դեպքում։ Եթե նա դառնա Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահ, ապա նրա առաջին նպատակը կլինի Պեպ Գվարդիոլային հրավիրել թիմի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է առաջիկա ամառ։