«Լացիոյի» վինգեր Պեդրո Ռոդրիգեսը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբին՝ «Ռոմային» իրեն ներկայիս ակումբին վաճառելու համար:
Պեդրոն նաև խոստացել է լողալ Տրևի շատրվանում, եթե «Լացիոյի» հետ հաղթի Եվրոպա լիգան։
«Ես երախտապարտ եմ «Ռոմային», որ ինձ բաց թողեց Հռոմի գլխավոր թիմին՝ «Լացիոյին»: Հուսով եմ, որ հռոմեական դերբիում ևս մեկ գոլ կխփեմ, երազում եմ «Լացիոյի» հետ տիտղոս նվաճելու մասին նախքան կարիերաս ավարտելը: Մենք կարող ենք հաղթել Եվրոպա լիգայում. եթե դա տեղի ունենա, ես կլողամ Տրևի շատրվանում»,- Պեդրոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
37-ամյա իսպանացին «Լացիոյում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: