Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է վերադանռալ Եվրոպա, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացու հետ ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ «ներքնակագործները» փորձել են խաղացողի հետ պայմանագիր կնքել անցյալ ամառ, բայց չի հաջողվել: 2025 թվականին Սիմեոնեի գլխավործ ակումբը ցանկանում է ևս մեկ փորձ կատարել։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում 33-ամյա կիսապաշտպանը տարեկան վաստակում է 100 միլիոն եվրո։ Ուստի Կանտեն ստիպված կլինի զգալի կրճատել աշխատավարձի չափը եվրոպական ֆուտբոլ վերադառնալու համար: