Ազգերի լիագայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի Լատվիայի դեմ խաղում (0:0 դեռևս ընթացող) Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ էր հանդիպման հաշիվը բացելուն:
Այդ դրվագից րոպեներ անց Լատվիայի հավաքականի դարպասապահի առջև կարող էր մեն-մենակ մնալ Վահան Բիչախչյանը, բայց տանտերերը վերջին պահին հասցրեցին խանգարել «Պոգոնի» կիսապաշտպանին։