«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ կարող էր տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
««Մանչեսթերում» անցկացրած իմ վերջին տարում, նախքան «Բարսելոնա» տեղափոխվելը, ես պատրաստվում էի գնալ «Յուվենտուս», դա 2007 թվականն էր։ Բայց տուն վերադառնալուց հետո ես այլևս գայթակղություն չունեի։
Ես մնացի այնտեղ (խմբ. — «Մանչեսթերում») երեք տարի, միացա թիմին 17 տարեկանում, ես շատ երիտասարդ էի, և այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական պաշտպանների զույգը՝ Ռիո Ֆերդինանդ և Նեմանյա Վիդիչ: Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում և Պրեմիեր լիգայում, բայց ես միայն 20 կամ 25 հանդիպում անցկացրի «Յունայթեդի» կազմում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։