ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի Հունգարիայի և Նիդերլանդների միջև խաղի ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Առաջին խաղակեսում մրցավարը դադարեցրել է խաղը, քանի որ Հունգարիայի հավաքականի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր պահեստայինների նստարանին:
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել տուժածի առողջական վիճակի վերաբերյալ: Նա տեղափոխվել է Ամստերդամի հիվանդանոց:
«Ադամ Սալայիի վիճակը կայուն է, նա գիտակցություն ունի: Մի քանի րոպե առաջ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Ամստերդամի հիվանդանոց՝ հետազոտության»: