Հայաստանի Մ-19 հավաքականը Խորվաթիայում այս օրերին շարունակում է պայքարը ՈՒԵՖԱ 2024/25թթ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում:
Խմբային փուլի երկրորդ մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Սերբիայի Մ-19 ընտրանուն և պարտվեց 0-2 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Առաջին խաղում Վահագն Մինասյանի գլխավոր հավաքականը պարտվել էր մինի մրցաշարն ընդունող Խորվաթիայի հավաքականին։
Սերբիա Մ-19 — Հայաստան Մ-19՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ Անդրեյ Բաչանին 24′, Լուկա Ջորջևիչ 61′
Հեռացում՝ Արթուր Միխայելյան 56’
Հայաստան Մ-19
12. Արսեն Չաթոյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 17. Արթուր Ասկարյան, (Արման Առաքելյան, 90’), 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, 19. Սուրեն Կիրակոսյան, (14. Սամսոն Հակոբյան, 58’), 8. Գագիկ Սիմոնյան, 10. Դավիթ Ղիասյան, (15. Հարություն Մուսիկյան, 58’), 11. Նարեկ Հովհաննիսյան, (Դավիթ Բաթոյան, 90’), 20. Հրաչյա Սարգսյան, (13. Կարեն Հովակիմյան, 82’)
Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 4. Խոսրով Ղազարյան, 9. Արթուր Ղարիբյան, 18․ Գարի Գրիգորյան։ Գլխավոր մարզիչ՝ Վահագն Մինասյան