«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ամոս Նոնդին Քենիայի հավաքականի կազմում նախօրեին մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի՝ Զիմբաբվեի ընտրանու հետ արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մարտական ոչ-ոքի` 1:1։
Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Նոնդին խաղադաշտում է եղել հանդիպման մեկնարկից ու մասնակցել է ամբողջ խաղին։
Քենիայի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 19-ին` ընդունելով Նամիբիայի հավաքականին։