«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին չի բացառում ակումբը լքելու հնարավորությունը։ Հավանաբար, նա արդեն որոշել է, թե որտեղ ցանկանում է շարունակել իր կարիերան։
El Nacional պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Ռոդրին հակված է տեղափոխվել «Բարսելոնա», այլ ոչ թե «Ռեալ Մադրիդ»։ Հենց այս երկու ակումբներն են համարվում կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդները, եթե նա որոշի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
Ռոդրին նախընտրում է Բարսելոնան երկու պատճառով․ առաջինը՝ նրա կարծիքով, Չավիի խաղաոճն իրեն ավելի մոտ է, իսկ երկրորդը՝ նա չի ցանկանում դավաճանել «Ատլետիկոյին»։
Հիշեցնենք, որ վերջերս Ռոդրին նշել է, որ դեռևս չի սկսել բանակցություններ վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ պատճառը ծնկի խաչաձև կապանների վնասվածքն է։