ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Իսպանիայի ընտրանին «Պարկեն» մարզադաշտում հյուրընկալվեց Դանիայի հավաքականին և հաղթեց 2։1 հաշվով։
«Կարմիր ֆուրիայի» կազմում գոլով աչքի ընկան Միկել Օյարսաբալն ու Այոսե Պերեսը։ Հաշիվը կրճատեց Գուստավ Իսակսենը։
Հանդիպման տեսությունը
Աղյուսակն այս խաղերից հետո
A լիգայի 1-ին խմբում էլ Պորտուգալիայի հավաքականը «Դրագաու» մարզադաշտում 5։1 հաշվով ջախջախեց Լեհաստանի ընտրանուն։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն, Բրունդու Ֆերնանդեշն ու Պեդրու Նետուն։ Լեհերի կազմում գոլ խփեց Դոմինիկ Մարչուկը։
Աղյուսակն այս խաղերից հետո
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Շվեյցարիա — Սերբիա՝ 1:1
Շոտլանդիա — Խորվաթիա՝ 1:0
Լյուքսեմբուրգ — Բուլղարիա՝ 0:1
Ռումինիա — Կոսովո՝ 0:0 (Մնացել է անավարտ)
Հյուսիսային Իռլանդիա — Բելառուս՝ 2:0
Սան-Մարինո — Ջիբրալթար՝ 1:1
Կիպրոս — Լիտվա՝ 2:1