Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», 2025 թվականի ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ՝ փոխարինելով այս պաշտոնում Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիյան Պլետենբերգը։
Ավելի վաղ Պլետենբերգը տեղեկացրել էր, որ Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բայերում» վստահ են, որ իսպանացի մասնագետը կդառնա հենց «Արքայական ակումբի» մարզիչը։
Նշվում է նաև, որ Ալոնսոյի տեղափոխությունը «Ռեալ» մեծացնում է «Բայերի» հարձակողական կիսապաշտպան Ֆլորիյան Վիրտցի՝ իսպանական գրանդ տեղափոխվելու հնարավորությունները։