Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը «Տոտենհեմին» կստիպի տրանսֆերային բյուջեն զգալիորեն կրճատել: Հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հանդիպել էր ակումբի նախագահի ու գլխավոր սկաուտի հետ՝ քննարկելու տրանսֆերային քաղաքականությունը, սակայն ամեն ինչ փոխվեց կորոնավիրոսի պանդեմիայի պատճառով:
Աղբյուրի տվյալներով, ակումբը նախատեսում է կրճատել ծախսերի մի քանի կետեր, որոնցից մեկը տրանսֆերային բյուջեն է:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմն» արդեն հայտարարել է ապրիլ և մայիս ամիսներին աշխատողների աշխատավարձի 20 տոկոսով կրճատման մասին :