ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն՝ 0:1:
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Ֆարերյան կղզիների ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էյդան Կլակստեյնը:
«Ի վերջո, կարծում եմ, մենք այսօր հաղթեցինք ֆարերյան ոճով: Շատ քաոսային խաղ ստացվեց։ Մենք կցանկանայինք ավելի շատ վերահսկել խաղը:
Գուցե հաղթենք նաև երկրորդ խաղո՞ւմ. կարծում եմ՝ մենք կձգտենք դրան»,- խաղից հետո Ֆարերյան Ռադիոյին է ասել Կլակստեյնը: