«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կարծիք է հայտնել պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Ես հավատում եմ, որ Արաուխոն ցանկանում է լինել մեր նախագծի մի մասը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարևոր է, որ խաղացողների պատկերացումները համընկնեն մեր գաղափարների հետ։ Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, բայց դա միշտ կախված է խաղացողներից»,- Դեկուի խոսքերն է մեջբերում իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Արաուխոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ևս մի քանի տարով, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը «Բարսելոնայի» պաշտպանը Ուրուգվայի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել Բրազիլիայի հետ խաղում: Հայտնի է դարձել, որ Արաուխոն նոյեմբերի վերջին կկարողանա խաղալ «Բարսելոնայում»։