Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» հետևում է եգիպտացու գրանցած արդյունքներին՝ նրան տեսնելով որպես Ռոբերտ Լևանդովսկիի հավանական փոխարինող:
Նշվում է, որ կատալոնական գրանդը պատրաստ է մոտ 60 միլիոն եվրո առաջարկել 25-ամյա խաղացողի համար։ Հարձակվողին ձեռք բերելը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մարմուշը «Արծիվների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։