«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը նշել է, թե որ դեպքում է պատրաստ վերսկսել մարզչական կարիերան։
51-ամյա մասնագետը 2021 թվականի վերջին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և ներկայումս ապրում է իր հայրենիքում՝ Նորվեգիայում։
«Կարծում եմ՝ ազգային հավաքականում աշխատելը կարող է ինձ համապատասխանել: Մյուս կողմից՝ հիմա դա հնարավոր չէ։ Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ստալեն հասկանա, որ այլևս չի ցանկանում զբաղեցնել իր պաշտոնը, ես հաճույքով կքննարկեմ նրան փոխարինելու այդ հարցը։
Ես այդ թիմին ամեն օր կասեի այո: Չեմ կարծում, որ ճիշտ է քննարկել այն աշխատանքը, որն այժմ անում են այլ մարդիկ, բայց, իհարկե, ես կասեի այո», — ասել է Սուլշերը NRK-ին:
Նշենք, որ 51-ամյա մասնագետը 2021 թվականի վերջին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և ներկայումս ապրում է իր հայրենիքում՝ Նորվեգիայում։ Ստալե Սոլբակենը Նորվեգիայի հավաքականը գլխավորում է 2020 թվականից։