Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիայում», մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ադապտացիոն շրջանը «սերուցքայինների» ճամբարում։
«Մբապեն աշխարհի լավագույններից մեկն է, բայց նրա համար դժվար կլինի, քանի դեռ չի հարմարվել: Նա բնավորություն և ուժ ունի «Ռեալում» մեծ խաղացող դառնալու համար»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում COPE-ը:
Մադրիդի «Ռեալի» կազմում Նաչոն անցկացրել է 364 հանդիպում, դարձել 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։