Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը հայտնվել է հետաքրքիր մարտահրավերի մեջ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ուելսցին գոլֆի աստղ Ռորի Մաքիլրոյի հետ փորձում է գոլֆի գնդակով խոցել անօդաչու թռչող սարքերը։
Գարեթը մոտ էր անօդաչու թռչող սարքը խոցելուն, բայց, այնուամենայնիվ, չհաջողվեց։ Բայց մարտահրավերի ընթցքում նրա մրցակցին՝ Մաքիլրոյին հաջողվել է խոցել թիրախը։
Նախկին ֆուտբոլիստը չի թաքցրել, որ հիացած է ընկերոջ վարպետությամբ՝ ուրախուփյամբ տոնելով նրա դիպուկ հարվածը։ Դրանից հետո Գարեթը ստիպված էր ընդունել պարտությունը «Գնանք տուն, սա վերջն է» արտահայտությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram