Marca պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Մարիո Էրմոսոն, որն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմայում» կարող է վերադառնալ Լա լիգա։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է կադրային մի շարք խնդիրներ ունեցող Մադրիդի «Ռեալը»։
Նշվում է, որ Էրմոսոն ուրախությամբ պատրաստ է վերդառնալ իսպանական Լա Լիգա, թեև արդեն լավ է հարմարվել իտալական ֆուտբոլին։
«Ռեալին» գրավում է այն, որ Մարիոն կարող է հաջողությմաբ խաղալ երկու դիրքում՝ պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։