«Բարսելոնայի» ավագ Ֆրենկի դե Յոնգը ծնկի վնասվածք է ստացել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (0:1), հայտնում է Mundo Deportivo-ն։
27-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր, սակայն ընդմիջմանը փոխարինել է՝ տեղը զիջելով Դանիել Օլմոյին։
Նշվում է, որ դե Յոնգը Սան Սեբաստիանի մարզադաշտը լքել է կաղալով ու երկուշաբթի պետք է բուժզննում անցնի։
Հիշեցնենք, որ կոճի վնասվածքի պատճառով հինգ ամիս բացակայությունից հետո դե Յոնգն այս մրցաշրջանում մասնակցել է «Բարսելոնայի» յոթ հանդիպման։