Աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Կորի (Կոկո) Գաուֆը դարձել է WTA-ի 2024 թվականի Ամփոփիչ մրցաշարի հաղթող։
Նա եզրափակչում հաղթել է աշխարհի յոթերորդ ռակետ, չինացի թենիսիստուհի Չեն Ցինվենին։ 3:6 6։4, 7։6 (7։2)։
Մրցաշարի նախորդ տարվա չեմպիոնը Իգա Շվյոնտեկն էր:
Կոկոն մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարադ չեմպիոններից մեկն է և ամենաերիտասարադը 2004 թվականին մրցաշարը հաղթած Մարիա Շարապովայից հետո: