Անգլիայի Պրեմիեր լիգան հոկտեմբերի արդյունքներով ընտրել է լավագույն ֆուտբոլիստին։ Մրցանակը սատցել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Քրիս Վուդը։
Անցած ամիս Վուդը երեք հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում, որոնցում խփել է չորս գնդակ։
Վուդի` Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի ճանաչումը պատմական պահ է: Բանն այն է, որ այս մրցանակը նախկինում երբեք չի տրվել «Նոթինգհեմ Ֆորեսթի» ներկայացուցչին:
Նորզելանդացին այս մրցաշրջանում արդեն խփել է ութ գոլ, ավելի հաճախ աչքի ընկել նաև Էրլինգ Հոլանդը՝ 11։
Իսկ ահա ամսվա լավագույն է մարզիչը ևս «Նոթինգհեմ Ֆորեսթից» է՝ Նունու Էշպիրիտու Սանտուն։ Նոթինգհեմյան ակումբի ներկայացուցիչն առաջին անգամ է ստանում այս մրցանակը 1997 թվականից ի վեր։