«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, կմնա ակումբում ևս մեկ մրցաշրջան, որից հետո պատրաստ կլինի գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացի մասնագետը դեմ չէ 2026 թվականի ամռանը գլխավորել «պենտակամպոններին» և նրանց ուղղորդել դեպի 2026 թվականի աշխարհի առաջնություն։
Ընդգծվում է, որ 53-ամյա մասնագետը վերջնական որոշում կկայացնի՝ նախքան «Մանչեսթեր Սիթիի» դեմ դատական վճիռ կայացնելը՝ ԱՊԼ-ի ֆինանսական կանոնների ենթադրյալ 115 խախտման համար։