Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն իր հայացքն ուղղել է Կուրտուայի ուղղությամբ՝ Ջանլուիջի Դոնարումայի անհաջող խաղի ֆոնին: Փարիզցիները հուսալի դարպասապահ են փնտրում և պատրաստ են մեծ գումարներ վճարել «սերուցքայիններին» աստղային բելգիացու համար։
«Ռեալն» իր հերթին չի ցանկանում բաց թողնել Կուրտուային և նոր պայմանագիր է պատրաստում, սակայն փարիզցիները պատրաստ են կրկնապատկել իրենց ֆինանսական առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ որոնցից 4-ում անառիկ է պահել սեփական դարպասը։