Իսպանիայի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մասնակցելու են ընտրանու նոյեմբերյան խաղերին։
Հայտացուցակում բացակայում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները։ «Բարսելոնայից» հրավեր են ստացել 3 ֆուտբոլիստներ։ Բացի այդ, առաջին անգամ Իսպանիայի ընտրանու ճամբար են հրավիրվել Այտոր Պարեդեսը, Մարկ Կասադոն և Սամ Օմորոդիոնը։ «Կարմիր ֆուրիան» նոյեմբերի 15-ին կմրցի Դանիայի, իսկ 18-ին՝ Շվեյցարիայի հավաքականների հետ։
Դե լա Ֆուենտեն վերջերս պատմել էր, որ 2023 թվականին նրան գրեթե հեռացնում էին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Նա չէր համարվում ամենասիրված անձը այն պահից, ինչ գլխավորել էր թիմը, սակայն նրա վիճակագրությունը խոսում է իր օգտին: Ներկայումս նա հանդիսանում է La Roja-ի պատմության լավագույն մարզիչը՝ հաղթանակների հարաբերակցությամբ: