«Գալաթասարայը» հաստատել է, որ հարձակվող Մաուրո Իկարդին ստացել է ծնկի խաչաձեւ կապանի պատռվածք ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի «Տոտենհեմի» դեմ խաղի (3:2) ժամանակ: Այս մասին հաղորդում է TurkiyeToday պորտալը։
Վնասվածքը հաստատվել է ՄՌՏ սկանավորմամբ: Այս վնասվածքի պատճառով արգենտինացին բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը: Նշվում է նաև, որ Իկարդին խնդիրներ ունի ծնկի մենիսկի հետ։
Ֆուտբոլիստն արդեն սկսել է վերականգնման գործընթացը՝ պատրաստվելով վիրահատությանը։
Իկարդին հանդես է գալիս Ստամբուլի ակումբում 2023 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողն ունի 6 գոլ և 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերի 12 խաղերում։