Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն շփոթված է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքերից ։ Իտալացին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Միլանի» հետ խաղում (1:3) փոխարինեց ֆուտբոլիստին՝ դա կապելով մեջքի վնասվածքի հետ, որը Վալվերդեն չունի։ Այս մասին հայտնում է COPE-ը։
«Վալվերդեն իրականում ոչ մի խնդիր չունի մեջքի հետ կապված: Նա զարմացել է իր մարզչի խոսքերից»,- գրում է իսպանական COPE-ի թղթակից Խավի Գոմեսը:
Նշենք նաև, որ «Միլանի» դեմ խաղից հետո Վալվերդեի կինը՝ Մինա Բոնինոն քննադատել էր իտալացուն իր ամուսնուն խաղադաշտում «սխալ» դիրքում օգտագործելու համար։