«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Բայերի» հետ խաղում տոնած ջախջախիչ հաղթանակի մասին՝ 4-0.
«Չգիտեմ՝ դա խաղի ինտենսիվությունն էր, բայց մենք ավելի շատ ռիսկի դիմեցինք: «Բայերը» ծանրաբեռնում էր կիսապաշտպանությունը, և մենք շտկեցինք մեր կիսապաշտպանության գիծը՝ ավելի ռիսկային մոտեցում ցուցաբերելով:
Առաջին խաղակեսում մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք, մինչդեռ մրցակիցները վտանգ չէին ներկայացնում մեր դարպասին։
Որքան էլ նրանք լավն են Եվրոպայում, երբեմն ֆիզիկապես ուժեղ հարձակվողն ավելի կարևոր է, քան պարզապես արագավազ: Կյորտիս Ջոնսը անհավանական փոխանցում կատարեց, իսկ հետո Լուիս Դիասի արագությամբ ինչ-որ մեկը կարող էր ավարտել այն: Իմ կարծիքով փոխանցումը գոլի պես նշանակալից էր»,- Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։