Հայտնի են դարձել 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության կանոնակարգի մանրամասները։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն, մրցաշարը կունենա հետևյալ կանոնները.
-
- ակումբները պետք է խաղան ուժեղագույն կազմերով,
- այն թիմը, որը հրաժարվում է մասնակցել, ստիպված կլինի վճարել մոտ 600 հազար եվրո տուգանք,
- նախնական հայտացուցակում՝ 26-50 խաղացող,
- հիմնական հայտացուցակում՝ 26-53 խաղացող,
- մրցաշարի ընթացքում խաղացողները կարող են խաղալ միայն մեկ թիմի համար.
- թիմերը պետք է ուսումնամարզական հավաքի ժամանեն առաջին խաղի մեկնարկից առնվազն հինգ օր առաջ:
ՖԻՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր տրանսֆերային պատուհանը կգործի հունիսի 1-ից հունիսի 10-ը։ Այս տրանսֆերային պատուհանի աշխատանքներին մասնակցելու որոշումը կկայացնի ՖԻՖԱ-ի յուրաքանչյուր անդամ ասոցիացիան: