Ասիայի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Սաուդյան «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է ԱՄԷ-ի «Ալ-Այնին»։ Խաղը կայացել է «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում (Ռիադ, Սաուդյան Արաբիա) և ավարտվել է տանտերերի՝ 5:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը հինգերորդ րոպեին բացել է «Ալ Նասրի» կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան: 31-րդ րոպեին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկել է «Ալ-Նասրի» առավելությունը։ Մի քանի րոպե անց ինքնագոլի հեղինակ է դարձել «Ալ-Այնի» խաղացող Ֆաբիո Կարդոսոն։
56-րդ րոպեին «Ալ-Նասրի» դարպասապահ Բենտուն գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ 81-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ալ-Նասրի» կիսապաշտպան Ուեսլի Գասովան։ 90+4-րդ րոպեին Տալիսկան դուբլ է ձևակերպել:
One unforgettable night ✨
Your energy made it happen 🔥
Thank you for standing with us 💛 pic.twitter.com/WbDDe4Rjiz— AlNassr FC (@AlNassrFC_EN) November 5, 2024
Ասիայի Չեմպիոնների լիգայի արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակն այս պահին