«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական երկու գրանդներ՝ ի դեմս «Միլանի» և «Ռոմայի» հետաքրքրված են իսպանացու հետ համագործակցությամբ։
Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ 44-ամյա մասնագետը չի շտապում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ։ Չավին հիանալի հասկանում է, որ եթե հաջորդ ակումբում ձախողվի, ապա իր մարզչական կարիերան վտանգի տակ կհայտնվի։