ՀՊԼ 15-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է Ֆանյե Տուրեն, 37-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Նալբանդյանն արդեն գոլային փոխանցում է կատարել և Կաջալի Դրամեն երրորդ գնդակն է ուղարկել «Արարատի» դարպասը: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Լևոն Վարդանյանը՝ 89-րդ րոպեին խփելով իր թիմի չորրորդ գնդակը:
«Վանը» 13 խաղ է անցկացրել և իր ակտիվում ունենալով 20 միավոր՝ զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Արարատը» նույնքան խաղից հետո 13 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է 8-րդ տեղում:
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․