Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
Ներկայացնում ենք ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք խաղերի ժամանակացույցը՝
21:45՝ ՊՍՎ (Հոլանդիա) — «Ժիրոնա» (Իսպանիա),
21:45՝ «Սլովան» (Սլովակիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա),
00:00՝ «Բոլոնիա» (Իտալիա) — «Մոնակո» (Ֆրանսիա),
00:00՝ «Սելթիկ» (Շոտլանդիա) — «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա),
00:00՝ «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Շտուրմ» (Ավստրիա),
00:00՝ «Լիլ» (Ֆրանսիա) – «Յուվենտուս» (Իտալիա),
00:00՝ «Լիվերպուլ» (Անգլիա) — «Բայեր Լևերկուզեն (Գերմանիա),
00:00՝ «Ռեալ» (Իսպանիա) — «Միլան» (Իտալիա),
00:00՝ «Սպորտինգ» (Պորտուգալիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա):
8 տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Դրանով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։