«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը դարձել է թիմի առաջին մարզիչը, որը Պրեմիեր լիգայի իր առաջին 10 խաղերում 8 հաղթանակ է տոնել, հայտնում է Opta վիճակագրական պորտալը։ «Լիվերպուլը» երեկ՝ նոյեմբերի 2-ին, Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում 2։1 հաշվով հաղթել է «Բրայթոնին»։
Սլոթի գլխավորությամբ մերսիսայդցիները հաղթանակ են տարել տարան «Իպսվիչ Թաունի, «Բրենտֆորդի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վուլվերհեմփթոնի», «Բորնմութի», «Քրիսթալ Փելասի», «Չելսիի» և «Բրայթոնի» նկատմամբ։ Դեռևս միակ պարտությունը թիմը կրել է «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ տնային խաղում, իսկ «Արսենալի» հետ նախորդ շաբաթ ոչ-ոքի է գրանցել:
«Լիվերպուլը», այսպիսով, տարել է 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի է գրանցել և 1 պարտություն կրել, խփել է 19 գոլ և բաց թողեց 6-ը։ Պրեմիեր լիգայում թիմը 25 միավորով առաջին տեղում է։
Նախկինում այս ցուցանիշով առաջատարը Ուիլյամ Քոնելն էր, որը Պրեմիեր լիգայի առաջին տասը հանդիպումներում լավագույն մեկնարկն էր ցույց տվել ակումբի մարզիչների շրջանում՝ 7 հաղթանակ, երեք ոչ-ոքի և ոչ մի պարտություն։
Հատկանշական է, որ Յուրգեն Կլոպն այս ժամանակահատվածում առաջնությունում լավագույն մեկնարկ ունեցող մարզիչների 10-յակում չէ։