«Լիվերպուլը» պատրաստ է ձմռանը վաճառել թիմի 26-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի տրանսֆերային իրավունքները Մադրիդի «Ռեալին» 50 մլն եվրոյի դիմաց, այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը։
Ըստ աղբյուրի՝ «արքայական ակումբը» պատրաստ է վճարել այդ գումարը, չնայած, որ անգլիացու և «Լիվերպուլի» միջև կնքված պայմանագրի ժամկետի ավարտին շատ քիչ է մնացել (2025թ․ ամառ):
«Սերուցքայինների» հիմնական աջ պաշտպան Դանի Կարվախալը դեռ երկար ժամանակ դուրս կմնա շարքից՝ վնասվածքից ապաքինվելու պատճառով։ Ինչ վերաբերում է Լուկաս Վասկեսին, ապա վերջինս չի կարողանում ցուցադրել իր լավագույն կողմերն այդ դիրքում։