Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։
Գերմանական ակումբը նախընտրում է վաճառել Վիրտցի տրանսֆերը «սերուցքայիններին», որպեսզի զերծ մնա վերջինիս՝ Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխությունից։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Ռեալի» և ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել։ Միաժամանակ նշվում է, որ «Ռեալի» և «Բայերի» միջև բանակցություններ դեռ չեն ընթանում։
Լևերկուզենյան ակումբում դեռ հույս ունեն, որ Վիրցը, ամեն դեպքում, կորոշի մնալ ակումբում և կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։