Ֆրանսիայի 2024/2025թթ․ առաջնության 10-րդ տուրում «Լիլը» և «Լիոնը» չպարզեցին հաղթողին։ Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։
Տանտերերի կազմում 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Խոնաթան Դևիդը, որն օգտվեց մրցակցի ֆուտբոլիստների սխալից։ Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին։ «Լիոնի» կազմում աչքի ընկավ Մալիկ Ֆոֆանան։
Մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ
Հաջորդ տուրում «Լիլը» կմրցի «Նիցայի», իսկ «Լիոնը»՝ «Սենտ Էտյենի» հետ։
«Լիլ» — «Լիոն»՝ 1։1
Գոլերը՝ Դևիդ (17′) — Ֆոֆանա (90′)