Չավին Լամին Յամալին համոզել է մնալ «Բարսելոնայում», երբ նա 15 տարեկան էր։ Այդ ժամանակ կատալոնացիները ՊՍԺ-ից առաջարկ էին ստացել կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Ակումբը վախենում էր, որ իրենց սանը կարող է անվճար հեռանալ ակումբից, երբ դառնա 16 տարեկան։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Չավին, որն այդ ժամանակ մարզում էր «Բարսելոնան», խոսել Յամալի հետ: Նա երիտասարդ խաղացողին հավաստիացրել է, որ նրան թույլ կտա խաղալ հիմնական թիմում, քանի որ տեսնում է նրա ներուժը: Արդյունքում ֆուտբոլիստը որոշել է մնալ ակումբում։
Լամինն իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2023 թվականի ապրիլին՝ 15 տարեկան 9 ամսականում, իսկ 16 տարեկանում նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։