Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական երեք հսկաներ։ «Քաղաքայինների» հենակետային կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։
«Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի չեմպիոնը ակնկալում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ռոդրիի հետ, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
28-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 130 միլիոն եվրո։